Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Ինչո՞ւ ենք վախենում խուտուտից. news.am

Ինչո՞ւ ենք վախենում խուտուտից. news.am

Խուտուտը ֆիզիկական բոլոր զգացողություններից, հավանաբար, ամենահանելուկայինն է: Ինչո՞ւ ենք ծիծաղում, երբ մեզ խուտուտ են տալիս: Մարմնի որոշ մասերն ինչո՞ւ են խուտուտի հանդեպ ավելի զգայուն, քան` մյուսները:  Ինչո՞ւ մենք չենք կարող ինքներս մեզ խուտուտ տալ:

Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի մասնագետները պարզել են, թե ինչ է տեղի ունենում կենդանու ուղեղում, երբ նրան խուտուտ են տալիս: Նրանք հետազոտել են առնետներին եւ պարզել, որ կենդանին խուտուտը որպես ուրախ խաղ է ընկալում, եւ նրա ուղեղը խուտուտին, խաղին եւ որոշակի հատվածների էլեկտրական խթանմանը միանման է արձագանքում: Նախկինում մասնագետները բացահայտել էին, որ երբ երիտասարդ առնետներին խուտուտ էին տալիս, նրանք որոշակի հաճախականությամբ ձայներ էին արձակում, որոնք կարելի էր որպես ուրախության ձայներ մեկնաբանել:

Նոր հետազոտությամբ պարզվել է, որ առնետները խուտուտին իսկապես խանդավառությամբ են արձագանքում, ի դեպ՝ եթե դատենք ըստ արձակած ձայների, ապա նրանք առավել ուժեղ խուտուտ են զգում փորի շրջանում եւ թաթերի տակ: Խուտուտ տալուց հետո կենդանիները հաճախ ուրախությունից ցատկոտում էին (նման պահվածքը հատուկ է կաթնասունների որոշ տեսակներին): Խուտուտ տալիս առնետների բղավոցներն այնպիսն էին, ինչպիսին մարդու ձեռքի հետ խաղալու ժամանակ:

Այնուհետեւ մասնագետները հետազոտել են, թե առնետների ուղեղում ինչ է տեղի ունենում այդ գործողությունների՝ խուտուտի եւ խաղի ժամանակ: Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել ուղեղի սոմատոսենսորային կեղեւի կառուցվածքի վրա, որը մարմնից ազդակներ է ստանում: Ուղեղի այս շրջանի ցողունային հատվածում բջիջներ կան, որոնց ակտիվությունը խուտուտի ժամանակ առանձնապես մեծ է: Խաղի ընթացքում գործնականում նույնպիսի ակտիվություն է նկատվել, ինչպիսին այն ժամանակ, երբ հետազոտողները ուղեղի ցուցանիշները վերցնելիս կենդանուն չէին հպվում: Հայտնաբերված նյարդերի էլեկտրական խթանումը առնետներին ստիպել է արձակել խաղին հատուկ ձայներ: Իսկ եթե կենդանիներն անհանգստանում էին, բջիջների ակտիվությունը նվազում էր, ձայները եւս դադարում էին: Այսպիսով, գիտնականներին հաջողվել է նույնականացնել առնետների ուղեղում «խուտուտի կենտրոնը»:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. davydov-index.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ